Ո՞վ է ղեկավարելու «FLYONE ARMENIA» ավիաընկերության խորհուրդը

Ո՞վ է ղեկավարելու «FLYONE ARMENIA» ավիաընկերության խորհուրդը

Տևական ժամանակ է, ինչ հայկական ավիաշուկայում ակտիվություն է նկատվում, որ կարծես թե նորություն է: Շուկա են մուտք գործում նոր խաղացողներ, ինչի արդյունքում առաջիկայում տեսանելի վերադասավորումներ են լինելու:

Վերջերս օդանավ շահագործողի լիցենզիա ստացած «FLYONE ARMENIA» ընկերությունը, որն առաջիկայում պատրաստվում է իրականացնել թռիչքներ, ամիսներ շարունակ ուսումնասիրել է միջազգային ավիաընկերությունների փորձն ու որոշել է ներդրել կորպորատիվ կառավարման համակարգ:

Ընկերությունում որոշել են հիմնադրել կառավարման խորհուրդ, որում ներգրավված են թե Հայաստանի, թե այլ երկրների մասնագետներ ավիացիայի, բիզնեսի, տեղեկատվության և այլ ոլորտներից:

InfoPort.am-ի տեղեկություններով՝ ընկերության կառավարման խորհուրդը ղեկավարելու համար դիտարկվել են միջազգային ու տեղական մի շարք թեկնածուներ: Ի վերջո ընտրությունը կանգ է առել հայաստանցի թեկնածուի վրա, որին հայ հանրությունը լավ է ճանաչում, ու առաջիկայում ընկերությունը կհայտնի թե կառավարման խորհրդի կազմը, թե կառավարման խորհրդի ղեկավարի անունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում