ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երկու քաղաքացի տեղափոխվել են հիվադանոց
ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի հարակից տարածքում մայիսի 10-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երկու քաղաքացի տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
«Ներկա պահին քաղաքացիները գտնվում են հետազոտման փուլում, լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք քիչ ուշ»,- գրել է Դանիելյանը:
Երևանում Պարեկապահակային ծառայության հաշվեկշռում գրանցված ավտոմեքենայի մասնակցությամբ մայիսի 10-ին տեղի է ունեցել ավտովթար: «Հանգամանքները պարզվում են։ Բարեբախտաբար, զոհեր չկան, տուժած երկու անձանց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն»,- «Արմենպրես»-ին հայտնել են Կառավարությունից։
Կարծիքներ