Երեխան ձեռքը մտցրել է էլեկտրական մասաղացի մեջ, կտրվել են դաստակն ու մատները

Երեխան ձեռքը մտցրել է էլեկտրական մասաղացի մեջ, կտրվել են դաստակն ու մատները

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել երկու տարեկան երեխա՝ ձեռքի ծանր վնասվածքներով: Այս մասին տեղեկացնում է ԲԿ-ն։

Տնային պայմաններում պահածո պատրաստելու ժամանակ երեխան ձեռքը մտցրել է էլեկտրական մասաղացի մեջ ու լուրջ վնասել այն:

ԱԻՆ աշխատակիցների ու բժիշկների ջանքերով հեռացվել է մսաղացի մետաղական մասը, որից հետո բուժկենտրոնի պլաստիկ վիրաբույժների կողմից կատարվել է վիրահատություն:

Երեխայի մոտ առկա է եղել դաստակի և մատների անդամահատում, փափուկ հյուսվածքների տարածում:

Վիրահատությամբ հնարավոր է եղել վերականգնել միայն մեկ մատը: Վիճակը ներկա պահին գնահատվում է կայուն: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հսկողության տակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում