Ֆրանսիայից գնված զենքերով կկարողանանք օդը լրիվ փակել, սա ճիշտ գնում եմ համարում. Սամվել Բաբայան

Ֆրանսիայից գնված զենքերով կկարողանանք օդը լրիվ փակել, սա ճիշտ գնում եմ համարում. Սամվել Բաբայան

Ֆրանսիայից գնված զենքերով կկարողանանք օդը լրիվ փակ պահել:

Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում ասել է ԼՂ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը:

«Ուղղակի ես մանրամասն չգիտեմ, թե որ սերնդի զենքն են գնել: Ես ժամանակին՝ 2021-ին, մի քանի բառով վարչապետին գրել էի այդ ընկերության հետ համագործակցության մասին: Ֆրանսիական այդ ընկերության մոտ էլեկտրոնիկան շատ հզոր զարգացած է: Ասենք նույնիսկ ԱԹՍ-ներին ճնշի, թույլ չտա, որ գոտի մտնեն: Կոնկրետ չգիտեմ ինչ են գնել, ուրախ եմ, որ ի վերջո այդ զենքերը գնելու հնարավորությունը Հայաստանն ունեցավ՝ հրթիռային համակարգ՝ թե՛ խփելու, թե՛ պաշտպանվելու: Սա համարում եմ ճիշտ գնում»,- ասել է նա:

Ըստ Բաբայանի՝ «ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը գոյություն չունի վաղուցվանից»։

«2020 թվականի պատերազմից հետո դա չկա, որևէ օգնություն, որևէ զենք չի տրամադրվել: Դրա համար Հայաստանը որոշել է իր համար իր հակաօդային պաշտպանության ուժերը թարմացնել և ընտրել այն զենքերը, որոնք իրեն հարմար են և ինքը ճիշտ է համարում»,- ասել է նա։

Բաբայանի խոսքով՝ Ռուսաստանին փող է տրվել զենք մատակարարելու դիմաց, ինչը չի արվել. «Իրենք այնքան զբաղված են Ուկրաինայում, որ չեն կարող մատակարարել, իսկ մենք էլ չենք կարող նստել, սպասել, թե երբ են մատակարարելու»,- նշել է նա։

Սամվել Բաբայանը խնդիր չի տեսնում, որ Հայաստանի ԶՈՒ ՀՕՊ համակարգը լինի ֆրանսիական, իսկ հրետանային համակարգերը, օրինակ, հնդկական:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում