Արթիկում և Ապարանում թույլ ձյուն է տեղում, Սևանի թերակղզի-Դիլիջանի թունելի սկզբնամաս հատվածում՝ ձնախառն անձրև
Արթիկի և Ապարանի տարածաշրջաններում նոյեմբերի 24-ի ժամը 20։00-ի դրությամբ, թույլ ձյուն է տեղում, իսկ Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամասը հատվածում՝ ձնախառն անձրև, տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ