ՌԴ-ում պաշտոնապես թույլատրել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կիրառումը 12-17 տարեկանների համար
Ռուսաստանում պաշտոնապես թույլատրել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կիրառումը 12-17 տարեկան դեռահասների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դեռահասների համար նախատեսված պատվաստանյութը կարող է ստանալ «Սպուտնիկ Մ» անվանումը, որտեղ «Մ»-ը նշանակում է «մանուկների համար»:
Ռուսաստանի առողջապահության փոխնախարար Ալեքսեյ Կուզնեցովի խոսքով՝ դեռահասների պատվաստումն իրականացվելու է կամավորության սկզբունքով՝ միայն ծնողների կամ օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ:
Կարծիքներ