Իրավիճակին ճիշտ մոտենանք և բոլորին սիրով ընդունենք. մասնագետը՝ ՀՀ ժամանած օտարերկրացիների մասին
Սիրելի հայրենակիցներ, Ռուս Ուկրաինական այս ծանր իրադարձությունների հետևանքով մեր հյուրնկալ Հայաստանում գրեթե ամեն օր ժամանում են ավելի քան 15-հազար օտարերկրացի, հիմնականում Ռուսաստանի քաղաքացիներ, մենք երբեմն ուրախ հումորներով, երբեմն էլ վիրավորելով փորձում ենք նրանց մասին տարբեր բաներ խոսել, բայց այժմ ամեն բան մի կողմ թողնենք ու գիտակցաբար մոտենանք ստեղծված իրավիճակին։
Սիրելի Հայ, սա մեր Երկրի և ինչու չէ` յուրաքանչյուրս կարող ենք ասել, որ սա հենց ինձ համար է շահավետ, ու յուրաքանչյուրս մեզ պահենք քաղաքակիրթ հյուրասեր ու ազնիվ #Մարդու պես, Հայաստանը իսկապես աշխարհի տուրիստական երկրների շարքերում դասենք որպես առաջնային երկրներից մեկը, ինչը իրականում այդպես էլ կա, միաժամանակ կարող ենք գլուխ գովալ, որ Հայաստանը Ժողովրդավար և ոչ լայնածավալ կոռումպացված և կաշառակեր չինովնիկներով երկիր է, ու եկեք բոլորս մեր տեղում սիրով ընդունենք մեր երկրի հյուրերին, որոնց մեծ մասը նաև նեղսրտանքի մեջ է։ Շատերը առաջին անգամ են եկել ՀԱՅԱՍՏԱՆ, իսկ բոլորս լավ գիտենք, որ առաջին տպավորությունը ցանկացած իրավիճակում մեծ նշանակություն և տպավորություն է թողնում հետագայի համար, ուստի յուրաքանչյուրս ասենք, որ ինձանից է կախված, թե օտարերկրացին իմ երկրի մասին ինչ կարծիք կկազմի, նա վաղը երբ իր երկիր վերադառնա, ապա կհորդորի իր ծանոթներին, որ նրանք ևս այցելեն Հայաստան, թե ոչ։
Սիրելի ընթերցող բարեկամ, եթե դու հյուրանոցի սեփականատեր ես կամ աշխատող, ապա պարտքդ համարիր բարեհամբյուր հյուրընկալիր, գնային առումով բարեխիղճ եղիր, ջանասիրաբար մոտեցիր, այժմ այդ ռուս-ուկրաինացի քաղաքացու ոգում դառնություն կա, նրա դեմքի ժպիտը ոգուց չի բխում, հոգատար եղիր, իսկ դու սիրելի ընթերցող, եթե տաքսու վարորդ ես, խնդրում եմ քեզ, փորձիր վաղվանից կոկիկ հագնվել, մի դիտարկիր, որ եթե նա տուրիստ է, ապա էսօր կա, վաղը չկա, ու մի ասա, սպասի այսօր մի լավ կլպեմ, ռադ անեմ թող գնա, դու որպես տաքսու վարորդ ավելի մեծ դերակատարում ունես քո երկրի տուրիզմի ոլորտում, քան որևիցե այլ կառույցի աշխատող, դու այն անձն ես, որն առաջիններից է ով առերեսվում և զրուցում է տուրիստի հետ, նա քեզ է հարցնում, թե որտեղ կարող է զբոսնել, ճաշել, գիշերել, ու նման այլ շատ բաներ։ Սիրելի Ռեստորանների և Սրճարանների աշխատակիցներ, ձեր դերակատարությունը ևս մեծ է, քանզի տուրիստին եթե համով կերակրեք, հոգատարությամբ դիմավորեք, չբռնեք ու համոզելով սեղանին ինչ ասես լցնեք, գրպանը դատարկեք, տնօրենի մոտ էլ գլուխ գովաք, թե՛ ոնց հաքցրիք ու ճամփիք, թքած ունենալով, թե նա վաղը ինչ կանի...
Սիրելի Հայրենակիցներ, մեզանից շատերը, որ գնում են օտար երկիր և տվյալ երկրում եթե մեզ լավ են դիմավորում, ապա գալիս և մեր շրջապատում պատմում ենք, ու բոլորին հորդորում, որ նա էլ գնա, իսկ եթե վատ, ապա խորհուրդ չենք տալիս, որ գնան, ապա եկեք յուրաքանչյուր օտարերկրացու այնպես հյուրընկալենք, ինչպես որ մենք կցանկանայինք մեզ հյուրընկալեն, փողոցում ոչ մեկին ձեռք չառնենք, նրանց չնեղացնենք, ու սա ապագայում իր դրական հետևանքները կունենա, վստահեցնում եմ ձեզ, նրանց մեծ մասը ժամանակավոր են եկել, պարզապես չփորձենք դիտարկել, որ եթե ժամանակավոր են, ուրեմն քամենք նոր ճամփենք, կոպտենք ու ձեռ անենք, մի խոսքով իրավիճակին ճիշտ մոտենանք և բոլորին սիրով ընդունենք, քաղաքակիրթ քաղաքացու նման հոգատար լինենք և սիրով ճանապարհենք, նրանց անհիմն նեղացնողին և թալանողին, նկատելու դեպքում էլ, մասայական նկատողություն անենք և պաշտպանենք Հայաստանի շահերը:
Տուրիստական գործակալ Արմեն Առաքելյանի էջից:
Կարծիքներ