Մարդիկ գաղափար չունեն՝ ինչ է նշանակում լինել ֆուտբոլիստ․ Իգուային

Մարդիկ գաղափար չունեն՝ ինչ է նշանակում լինել ֆուտբոլիստ․ Իգուային

«Ինտեր Մայամիի» հարձակվող Գոնսալո Իգուայինը նշել է, որ ֆուտբոլիստ լինելն այնքան հեշտ չէ, որքան թվում է։

«Մարդիկ գաղափար չունեն՝ ինչ է նշանակում լինել ֆուտբոլիստ։ Նրանք մտածում են, թե պետք է միայն ֆուտբոլ խաղալ ու վերջ, բայց մենք ևս բախվում ենք անհարմարությունների, ինչպես բոլորը։

Երբ կարիերաս ավարտեմ, ֆուտբոլից հեռու կլինեմ։ Շատ հեռու։ Կվայելեմ խաղը, քանի դեռ չեմ ավարտել, բայց հետո չեմ էլ ուզում մոտենալ դրան։ Սա շատ կեղտոտ ոլորտ է։ Սա ոչ ցավ է, ոչ էլ հիասթափություն, բայց ես զգում եմ, որ սա այն աշխարհը չէ, որտեղ ուզում եմ լինել։

Թոշակի գնացող խաղացողը թափանցիկ շիշ է։ Նրան դեն են նետում։ Խաղացողն այլևս գոյություն չունի, նրան էլ չեն զանգում։

Երբ սկսում ես խաղալ, ասում ես․ «Վաու, ամեն ինչ հիանալի է»։ Բայց երբ սկսում ես ծանոթանալ մոտիկից, բախվում ես չարությանը, նախանձին ու խանդին․․․Ես արդեն ամենակարևորն ունեմ՝ կինս ու աղջիկս։ Ինչո՞ւ նորից խառնվեմ այս պղպջակին։ Ոչ։

Ես մի քիչ գերազանցեցի սեփական ակնկալիքներս, ու շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ ինձ տվել է ֆուտբոլը, նույնիսկ եթե դրա համար ստիպված եմ եղել մեծ գին վճարել։ Երեխա լինելով՝ այդ ամենը չես կարող պատկերացնել»,-Իգուայինի խոսքերն է փոխանցում Marca-ն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում