Իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՊՆ
Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղություններում մայիսի 13-ի ժամը 00:05-00:30-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:
Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Ժամը 00:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մայիսի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ էր բացել վերոնշյալ հատվածներում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Կարծիքներ