Պենտագոնը հրաժարվել է մանրամասնություններ հայտնել Սեւ ծովում իր գործողությունների պլանների մասին

Պենտագոնը հրաժարվել է մանրամասնություններ հայտնել Սեւ ծովում իր գործողությունների պլանների մասին

 ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերը դաշնակիցների հետ մեկտեղ կանոնավոր կերպով գործողություններ են անցկացնում Սեւ ծովում, բայց իր պոտենցիալ կամ ապագա գործունեության մասին մանրամասնություններ Պենտագոնը չի հայտնում: Ապրիլի 15-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել են Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչությունում: Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով Թուրքիայի մի դիվանագիտական աղբյուր, հաղորդել Է, որ ԱՄՆ-ը չեղյալ Է հայտարարել իր երկու նավերի ուղարկումը Սեկ ծով:

«Մեր քաղաքականության շրջանակում մենք ենթադրություններ չենք հայտնում հնարավոր կամ ապագա գործողությունների մասին: Մենք կանոնավոր կերպով գործողություններ ենք անցկացնում Սեւ ծովում մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ եւ Մոնտյոյի կոնվենցիային համապատասխան»,- ՏԱՍՍ-ին հայտարարել Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատոմի պաշտոնական ներկայացուցիչ Քայլ Ռեյնսն ի պատասխան Reuters գործակալության տեղեկավտությունը մեկնաբանելու խնդրանքի, նավատորմ, որի օպերատիվ պատասխանատվության գոտու մեջ Է մտնում Եվրոպան: Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրն ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել Է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավն ապրիլի 14-ին Բոսֆորի նեղուցով չի անցել Սեւ ծով:

Ըստ որում աղբուրը չի ճշտել, թե ապրիլի 15-ին պլանավորվում Է արդյոք ԱՄՆ-ի ռազմանավերի անցում Բոսֆորով: Մինչդեռ Թուրքիայի NTV հեռուստաալիքը, վկայակոչելով սեփական աղբյուրը, հաղորդել Է, որ ԱՄՆ-ի նավերը Բոսֆորի նեղուցով չեն անցնի Սեւ ծով:

Ապրիլի 9-ին Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել Էր, որ ամերիկյան երկու նավեր Սեւ ծով կմտնեն ապրիլի 14-ին եւ 15-ին: Մինչ այդ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրը հավաստել Էր, որ Վաշինգտոնն Անկարային ծանուցել Է նավերը Սեւ ծով ուղարկելու մասին Բոսֆորի նեղուցով դրանց անցման ենթադրյալ ժամկետից 15 օր առաջ: NTV-ի տվյալներով՝ խոսքը վերաբերում Է Roosevelt и Donald Cook Էսկադրային ականակիրներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում