Ալեն Սիմոնյանը Ստեֆան Նիքսի գլխավորած պատվիրակությանն է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները

Ալեն Սիմոնյանը Ստեֆան Նիքսի գլխավորած պատվիրակությանն է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Ստեֆան Նիքսի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ ժողովրդավարական գործընթացներին աջակցելուն ուղղված գործունեությունը և արժևորել կառույցի կողմից իրականացվող ծրագրերը՝ միտված ԱԺ աշխատակազմի, խորհրդարանական հանձնաժողովների շարունակական վերապատրաստմանն ու աշխատանքային ունակությունների կատարելագործմանը: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը կարևորել է համագործակցության շարունակականությունը և հետագա ծրագրերը քննարկելու պատրաստակամություն հայտնել:

Ստեֆան Նիքսը, կարևորելով ամուր գործակցությունն ու արդյունավետ ծրագրերի իրականացումը, հավաստիացրել է, որ Հայաստանի Ազգային ժողովի հետ համագործակցության ծրագրերն առնվազն մեկ տարի շարունակական կլինեն:

Ալեն Սիմոնյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է տարածաշրջանում տեղի ունեցող իրավիճակը, Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները:

 

Կողմերն անդրադարձել են միջխորհրդարանական երկխոսության ու խորհրդարանական դիվանագիտության առաջխաղացմանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում