ԱՄՆ-ն հայտարարել է Բելառուսի դեմ պատժամիջոցներ կիրառելու մտադրության մասին

ԱՄՆ-ն հայտարարել է Բելառուսի դեմ պատժամիջոցներ կիրառելու մտադրության մասին

Միացյալ Նահանգները Եվրամիության և մյուս գործընկերների հետ միասին մշակում են Բելառուսի իշխանությունների առանցքային ներկայացուցիչների նկատմամբ հասցեական պատժամիջոցներ և մտադիր են վերադարձնել այդ երկրի ինը պետական ձեռնարկությունների դեմ սահմանափակումները, որոնք ավելի վաղ կասեցվել էին: Այս մասին նշվում է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Սակիի մամուլի հաղորդագրության մեջ: Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստի գործակալությունը։ 

Մինսկի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին ավելի վաղ հայտարարել էր նաև ԱՄն նախագահ Ջո Բայդենը:

ԱՄՆ վարչակազմից հայտնել են, որ պատժամիջոցները կիրառում են «Բելառուսում մարդու իրավունքների խախտման, կոռուպցիայի, 2020-ի ընտրախախտումների պատճառով»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում