Կումայրիի ոստիկանները հայտնաբերել են կանեփի 139, Արարատի ոստիկանները՝ 80 թուփ
Ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի 64-ամյա մի բնակիչ թմրամիջոց է ապօրինի պատրաստում, պահում և օտագործում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, օգոստոսի 10-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրավապահները նշված տան բակում հայտնաբերել են կանեփի 139 բույս:
«Ըստ 64-ամյա տղամարդու՝ կանեփն ինքն էր ցանել ու աճեցրել՝ հետագայում օգտագործելու համար:
Շիրակի մարզի քննչական վարչությունում վարույթը շարունակվում է: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ Աշտարակի քրեական հետախույզները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Արարատի մարզի Մրգանուշ գյուղի բնակիչ, 57-ամյա մի տղամարդ իր տան բակում աճեցնում է կանեփ:
«Արարատի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում էլ օգոստոսի 10-ի առավոտյան զննություն կատարվեց հիշյալ տան բակում: Հայտնաբերվեց կանեփի 80 թուփ: Ըստ տանտիրոջ` բույսն աճեցրել է ինքը՝ հետագայում անձամբ օգտագործելու նպատակով:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ հավելելով, որ ոստիկանության հակաթմրանյութային միջոցառումները հետևողականորեն շարունակվում են:
Կարծիքներ