2022 թվականից ի վեր Կանադա է ժամանել 210 հազար ուկրաինացի փախստական

2022 թվականից ի վեր Կանադա է ժամանել 210 հազար ուկրաինացի փախստական

Հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո 2022 թվականի մարտից Կանադա է ժամանել ավելի քան 210 հազար ուկրաինացի փախստական, և սպասվում է ևս առնվազն 90 հազարի ժամանում։ Այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը ։

Ընդհանուր առմամբ, Կանադայի իշխանությունները հատուկ ծրագրի շրջանակներում ավելի քան 936 հազար վիզա են տրամադրել ուկրաինացիներին, որոնց ժամկետը լրանում է 2024 թվականի մարտի 31-ին։ 2023 թվականի նոյեմբերի 28-ի դրությամբ դրանից օգտվել է Ուկրաինայի 210 հազարից մի փոքր ավելի բնակիչ։ Կանադայի միգրացիոն ծառայության անցկացրած հարցման համաձայն՝ մինչև մարտի վերջ առնվազն 90 հազար ուկրաինացի կարող է ժամանել Կանադա։

Հատուկ վիզայի առկայությունը, մասնավորապես, թույլ է տալիս ուկրաինացիներին նպաստներ ստանալ Կանադայում մինչև դրա ժամկետի ավարտը։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում