Նոր նշանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Ռուբեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռուբեն Սիմոնյանին 2024 թվականի փետրվարի 1-ից նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։
Ռուբեն Սիմոնյանի կենսագրությունը
Ծնվել է 1980թ. նոյեմբերի 11-ին, Երևաում:
Կրթություն
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Ռադիոտեխնիկայի և հեռահաղորդակցության ֆակուլտետ,
2003- 2006թթ. - Հեռահաղորդակցության ցանցերի, սարքերի և համակարգերի գիտությունների թեկնածու
2001- 2003թթ. - Ճարտարագիտության մագիստրոսի աստիճան
1997- 2001թթ. - Ճարտարագիտության բակալավրի աստիճան
Աշխատանքային գործունեություն
2024թ. - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերություն
2023թ. - Ինժեներական լուծումների խմբի ավագ մենեջեր
2017-2023թթ. - Ինժեներական լուծումների խմբի մենեջեր
2015-2017թթ. - Նախագծի ղեկավար «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերություն
2008 -2011թթ. - Համակցման ստորաբաժանման ղեկավար
2008 -2011թթ. - Համակցման ավագ ինժեներ
2006 -2008թթ. - Համակցման ինժեներ
2003 -2008թթ.- Օպտիկամանրաթելային կապի լաբորատորիա, Հետազոտությունների գծով օգնական
2002 -2005թթ. - LT-Pyrkal, Ինժեներ
Մասնագիտական դասընթացներ
2016թ. - Ծրագրերի կառավարման մասնագետ (PMP Certified) – Ծրագրերի կառավարման ինստիտուտ
2022թ. - Agile ծրագրերի կառավարում – Մերիլենդի համալսարան, Ջեյմս Քլարկի ճարտարագիտական դպրոց
2021թ. - Մարդկային ռեսուրսների կառավարում - UMBA դասընթացների կենտրոն
2019թ. - Մարդկային ռեսուրսների կառավարում և իրավիճակային առաջնորդություն
2015թ. -Ինքնաառաջնորդում և իրավիճակային առաջնորդություն
Այլ գործունեություն
2018թ․ սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ։
Լեզուների իմացություն
Հայերեն, անգլերեն, ռուսերեն
Կարծիքներ