Խուստուփ լեռան փեշերին կայացել է Տիգրան Համասյանի՝ «Հող և ջուր» խորագրով համերգը
Դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը ապրիլի 21-ին Սյունիքի մարզում հանդես է եկել համերգով։ Համերգը կրել է «Հող և ջուր» խորագիրը:
Տիգրան Համասյանը ելույթ է ունեցել Խուստուփ լեռան հարևանությամբ գտնվող Փսկու Խութում:
«Մեր նախնիները սրբավայր Խուստուփ լեռան մոտ էին փնտրում իրենց արթնացումը։ Ապրիլի 21-ին մենք բարձրանալու ենք դեպի գերագույնը, գնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով։ Հայացքդ մի՛ կտրիր Խուստուփից: Որքան հաճախ, որքան շատ նայես այդ սեգ ու սև ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ»,- համերգից առաջ գրել էր Համասյանը։
Կարծիքներ