Թունիսի արտգործնախարարը Թուրքիային մեղադրում է հանրապետության ներքին գործերին միջամտելու մեջ
Թունիսի արտգործնախարար Ուսման Գերանդին քննադատել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի խոսքերը Թունիսի խորհրդարանի լուծարման վերաբերյալ և Անկարային մեղադրել հանրապետության ներքին գործերին միջամտելու մեջ։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին Գերանդին գրել է չորեքշաբթի օրը Twitter-ի իր պաշտոնական էջում։
«Ես հեռախոսազրույց եմ ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ։ Բացի այդ, զանգահարել եմ Թուրքիայի դեսպանին։ Ես նրանց ասել եմ, որ Թունիսը մերժում է նախագահ Էրդողանի հայտարարությունները՝ դրանք համարելով Թունիսի ներքին գործերին միջամտություն»,- ասել է նա։
Նա նաև նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները պետք է հիմնված լինեն Թունիսի ազգային որոշումների անկախության և Թունիսի ժողովրդի ընտրության նկատմամբ հարգանքի վրա՝ հավելելով, որ իր երկիրը թույլ չի տա, որ իր ժողովրդավարական ուղին կասկածի տակ դրվի։
Էրդողանը դատապարտել է Թունիսի խորհրդարանի լուծարումը երկուշաբթի օրը՝ այն անվանելով «բիծ ժողովրդավարության վրա» և «հարված Թունիսի ժողովրդի կամքին», հայտնում է Anatolian News Agency-ն։
Կարծիքներ