ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 3.552 խախտում (տեսանյութ)

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 3.552 խախտում (տեսանյութ)

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ ծառայողները հունվարի 2-ից 9-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 3.552 խախտում: Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 46 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ` 46, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 անձ։ 11 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 22-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ը՝ առանց համարանիշերի, 90-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված տեղում։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում