ՀՀ պաշտպանության նախարարը ներկա է գտնվել անձնակազմին մարտական դիրքեր ճանապարհելու արարողությանը

ՀՀ պաշտպանության նախարարը ներկա է գտնվել անձնակազմին մարտական դիրքեր ճանապարհելու արարողությանը

ՀՀ պաշտպանության նախարարը մարտի 24-ին այցելել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասի ստորաբաժանումներից մեկի մշտական տեղակայման վայր:

Ինչպես տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել մարտական հերթափոխի համար շարված անձնակազմին մարտական դիրքեր ճանապարհելու արարողությանը:

Նախարար Պապիկյանն իր ելույթում անվտանգ ծառայություն է մաղթել հերթափոխի մեկնող զինծառայողներին, վստահեցնելով, որ գերատեսչությունը ջանք չի խնայելու զինվորական ծառայության, մարտական հերթապահության կրման, զինծառայողների սոցիալական պայմանները բարելավելու համար:      

Հետևեք մեզ նաև Տելեգրամում