Լեհաստանը չի տեղեկացրել Եվրոպայի խորհրդին «Ստամբուլյան կոնվենցիայից» դուրս գալու մասին
Լեհաստանը պաշտոնապես չի տեղեկացրել Ստրասբուրգին (Եվրոպայի խորհուրդ) «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայից» (Ստամբուլի կոնվենցիա) դուրս գալու մասին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Դենիել Հոլթգենը:
Պատասխանելով գործակալության համապատասխան հարցին` Հոլթգենն ասել է. «Ոչ»: Ասվածին նա որևէ այլ մանրամասն չի ավելացրել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Լեհաստանի արդարադատության նախարար Զբիգնև Զյոբրոն տեղեկացրել է «Ստամբուլյան կոնվենցիայից» (պաշտոնական անվանումը՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա») երկրի դուրս գալու մտադրության մասին:
Հիմնավորելով կոնվենցիայի չեղյալ հայտարարման վերաբերյալ եզրակացությունը ՝ Զյոբրոն նշել է, որ այն պարունակում է «գաղափարական բնույթի դրույթ, որը մենք չենք ընդունում և համարում ենք վնասակար»:
Լեհաստանը կոնվենցիան ստորագրել է 2012 թվականին, վավերացրել` 2015-ին:
Կարծիքներ