Բայդենի հետ բանակցություններից հետո Նեթանյահուն հրաժարվել է հակահարված տալ Իրանին. NYT
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցից հետո հրաժարվել է հակահարված տալ Իրանին։
Այս մասին հայտնել է New York Times-ը։
Իսրայելի կաբինետի մի քանի անդամներ Իրանի վրա հարձակումը կարևոր են համարել։ Սակայն պայմանավորված այն հանգամանքով, որ Իրանի հարձակման արդյունքում լուրջ վնասներ չեն եղել, ԱՄՆ նախագահի հետ Բենիամին Նեթանյահուի բանակցություններից հետո նա հրաժարվել է Իրանի վրա հարձակումից։
Հիշեցնենք՝ CNN-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյային, նշել էր, որ Իսրայելը մտադիր է պատասխանել Իրանի հարձակմանը, պատասխանի մասշտաբները հստակեցվում են։
Կարծիքներ