Բանգլադեշում 5 իսլամիստ զինյալ մահապատժի է դատապարտվել ամերիկացի բլոգերի սպանության համար

Բանգլադեշում 5 իսլամիստ զինյալ մահապատժի է դատապարտվել ամերիկացի բլոգերի սպանության համար

Բանգլադեշի դատարանը հինգ իսլամիստ զինյալի մահապատժի է դատապարտել կրոնական ծայրահեղականությունը քննադատող ամերիկացի բլոգերի սպանության համար, հայտնում է AFP-ն:

Բանգլադեշցի ծագմամբ ԱՄՆ քաղաքացի Ավիջիտ Ռոյը 2015-ի փետրվարին դանակահարվել էր գրքի ցուցահանդեսից իր կնոջ հետ տուն վերադառնալիս: Նրա կինը ու գործընկեր բլոգեր Ռաֆիդ Ահմեդը  վնասվածքներ էին ստացել գլխի հատվածում:

Դատարանն ամբաստանյալներից մեկին ցմահ ազատազրկման է դատապարտել հարձակման համար:

Երեքշաբթի դատապարտված վեց անձինք պատկանում են «Ալ-Քաիդա»-յի կողմից ոգեշնչված Ansar Ullah Bangla Team խմբավորմանը, որը, ոստիկանության տվյալներով, կանգնած է մեկ տասնյակից ավել աշխարհիկ ակտիվիստների եւ բլոգերների սպանությունների հետեւում: Ամենալուրջ հարձակումը տեղի էր ունեցել 2016-ի հուլիսին, երբ զինյալները ներխուժել էին Դաքայի դիվանագիտական ​​թաղամասի սրճարան եւ սպանել 22 մարդու, որոնց մեծ մասն օտարերկրացիներ էին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում