Պետք է որոշում կայացնենք ու գնանք առաջ, ուրիշ ճանապարհ չունենք․ Ռուբեն Վարդանյանը կոչ է արել միանալ այսօրվա հանրահավաքին

Պետք է որոշում կայացնենք ու գնանք առաջ, ուրիշ ճանապարհ չունենք․ Ռուբեն Վարդանյանը կոչ է արել միանալ այսօրվա հանրահավաքին

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը կոչ է արել միանալ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքին։ 

«Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերից դիմելով արցախցիներին, Վարդանյանն ասել է․

«Ես կանգնած եմ Ստեփանակերտի գլխավոր հրապարակում և բոլորիդ կոչ եմ անում ժամը 14։00-ին ընտանիքներով գալ այստեղ։ Մենք պաշտպանելու ենք մեր պետությունը, մեր արժանապատվությունը, մեր պատմությունն ու ապագան, մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ մենք կանք։

Բոլորս հասկանում ենք ինչքան լուրջ է իրավիճակը, նաև հասկանում ենք, որ պետք է միանանք և հաղթահարենք դժվարությունները։

Կան մարդիկ, որոնք ամեն ինչ անում են, որ մենք ուրիշ ճանապարհով գնանք, բայց մենք կարող ենք մնալ հայ, մնալ արժանապատիվ արցախցի միայն միասին պաշտպանելով մեր պետությունը, մեր Արցախը։

Պետք է որոշում կայացնենք ու գնանք առաջ, ուրիշ ճանապարհ չունենք»։

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր՝ դեկտեմբերի 25-ին, տեղի է ունենալու համաժողովրդական հանրահավաք:

Այս հանրահավքին պատրաստվելու համար Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը այցելել էր Մարտակերտ, Մարտունի և Ասկերան, հանդիպումներ ունեցել բնակիչների հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում