Մոսկվան կարձագանքի, եթե Ֆինլանդիան անդամակցի ՆԱՏՕ-ին. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան կարձագանքի, եթե Ֆինլանդիան անդամակցի ՆԱՏՕ-ին. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան անտարբեր չի մնա, եթե Ֆինլանդիան միանա ՆԱՏՕ-ին,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Հասկանալի է, որ անվտանգության տեսակետից մենք անտարբեր չենք մնա, մեր զինվորականները կդիտարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք կպահանջվեն պաշտպանության օրինական շահերն ապահովելու համար: Սա չի ամրապնդի ո՛չ բուն Ֆինլանդիայի, ո՛չ ՆԱՏՕ-ի անվտանգությունը»,- ասել է Գրուշկոն։

Օրերս Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, թե անդամակցելով ՆԱՏՕ-ին՝ Ֆինլանդիան և Շվեդիան կհայտնվեն Ռուսաստանի հետ առճակատման գոտում:

Ուկրաինայում ՌԴ սկսած հատուկ ռազմական գործողության ֆոնին՝ ապրիլի սկզբին Շվեդիայում և Ֆինլանդիայում հանրային քննարկումներ են ծավալվել ՆԱՏՕ-ին անդամակցելու թեմայի շուրջ: Ֆինլանդիայի և Շվեդիայի քաղաքական շրջանակներում միանգամայն իրական են համարում ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը:

Ֆինլանդիայի խորհրդարանի մեծ մասը կողմ է անդամակցելուն: Վարչապետ Սաննա Մարինն ասել է, որ կառավարությունը և նախագահը միասին կընդունեն ՆԱՏՕ-ին միանալու հայտ ներկայացնելու որոշումը, այդ մասին հայտարարություն կարվի մինչև մայիսի 14-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում