Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա օդային հարվածների ազդանշաններ են հնչել
Երեքշաբթի երեկոյան Բաղդադի «կանաչ գոտում» գտնվող ԱՄՆ դեսպանատան մոտ օդային հարվածների ազդանշաններ են հնչել։ Այս մասին հայտնում է SHAFAQ News իրաքյան լրատվական պորտալը։
Իրաքի մայրաքաղաքի «կանաչ գոտում», որտեղ գտնվում են կառավարական գրասենյակներն ու օտարերկրյա պետությունների դեսպանատները, պայթյունների ձայներ են լսվում։ Մինչդեռ Al Arabiya հեռուստաընկերությունը հայտնել է, որ հրթիռներ են արձակվել Կանաչ գոտու վրա։
Կարծիքներ