«Մինչդեռ մեզնից շատերը ձեռքերը ծալած նստած են, Թրամփի ընկեր Էրդողանը սպանում է հայերին». Շոն Պեն
Արցախում տեղի ունեցող զարգացումներին հետեւում են ոչ միայն արտերկրում մեր հայտնի հայրենակիցները, ովքեր իրենց պատմական հայրենիքին օգնում են ոչ միայն խոսքով, այլեւ գործով: Այլ նաեւ հայտնիները, որոնք կապ չունեն Հայաստանի հետ։ Նրանք անհանգստացած են հայ ազգի ճակատագրով, ողջ տարածաշրջանի, ինչպես նաեւ Ռուսաստանի, Եվրոպայի, Ամերիկայի անվտանգության խնդիրներով, եւ իրենց կարողությունների չափով փորձում են խնդիրը հասցնել միջազգային իրավական ատյաններ՝ կոչ անելով դադարեցնել Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիան Արցախի եւ Հայաստանի դեմ։
Հոլիվուդի աստղ, կինոյի եւ հեռուստատեսության ամենատաղանդավոր դերասաններից մեկը, օսկարակիր Շոն Պենը նույնպես անմասն չի մնացել: «Քանի դեռ մեզանից շատերը ձեռքերը ծալած նստած են, Թրամփի ընկեր Էրդողանը հայերին սպանում է զենքով, որը մենք ենք նրան տրամադրել։ Դա Ամերիկան չէ: Բայդենը Ամերիկայի նոր վերածննդի կողմնակից է»,- իր Twitter-ում գրել է Շոն Պենը:
Կարծիքներ