Տեղեկանք տալուց բացի, պոլիկլինիկաները պետք է որակյալ ծառայություններ մատուցեն. քաղաքապետ
Երևանը պոլիկլինիկաների գույքային և շենքային պայմանների պայմանների անհրաժեշտություն կա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ նշելով, որ համայնքն այսօր նախաձեռնել է փոփոխությունների գործընթաց:
«Պոլիկլինիկաների մասով համայնքը բավականին ժամանակ է կորցրել, բայց այնուամենայնիվ մենք սկսել ենք փոփոխությունների գործընթաց: Ամենակարևորն այն է, որ կարողանանք շենքային պայմանները բարելավել, որպեսզի քաղաքացիներին բացի տեղեկանք տալուց, պոլիկլինիկաները նաև որակյալ ծառայություններ մատուցեն: Իհարկե, ունենք պոլիկլինիկաներ, որոնք քիչ թե շատ լավ են աշխատում, բայց գույքային և շենքային պայմանների բարելավման անհրաժեշտություն կա»,- ընդգծել է քաղաքապետը:
Կարծիքներ