Ինձ համար ոգևորիչ է, որ հատկապես իգական սեռի ներկայացուցիչներն են կոչում ստանում. Շիրակի մարզպետ

Ինձ համար ոգևորիչ է, որ հատկապես իգական սեռի ներկայացուցիչներն են կոչում ստանում. Շիրակի մարզպետ

Շիրակի պետական համալսարանի ռազմական ամբիոնի 13 աղջիկ-շրջանավարտներն այսօր ստացել են առաջին սպայական «‎լեյտենանտ» զինվորական կոչումը՝ գերազանց առաջադիմություն ցուցաբերելու, պահեստազորային պատրաստության շրջանակներում կազմակերպած միջոցառումներին մասնակցելու համար։

 

ՀՀ զինված ուժերի նորաթուխ սպաներին շնորհավորել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը․ «Ինձ համար այնքան ոգևորիչ է, որ այսօր հատկապես իգական սեռի ներկայացուցիչներն են կոչում ստանում։ Ես տեսնում եմ ձեր կրակոտ աչքերը և լիահույս եմ, որ նույն ոգևորությամբ ծառայելու եք հայրենիքին, և մեր սերունդների կրթման ու դաստիարակման հարցում դուք ձեր ավանդը կունենաք։ Առաջին քայլերն եք անում և ուրախալին այն է, որ ի դեմս ձեզ՝ ունենանք շատ լավ երիտասարդություն: Եվ սա նշանակում է, որ մեր երկրի ապագան հուսալի ձեռքերում է։ Ձեզ բարի ընթացք, բարի ծառայություն»։

 

Շրջանավարտներին սպայական ուսադիրների հանձման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության, Շիրակի մարզային և քաղաքային իշխանությունների, ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ, ՇՊՀ դասախոսներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում