Huawei-ին մերկացրել են Android-ի պատճենման մեջ
Huawei-ի նոր օպերացիոն համակարգը հիմնված է Android-ի վրա, հայտնում է XDA Developers պարբերականը:
Պորտալի լրագրողները ուշադրություն են դարձրել Չինաստանից բլոգերի տեսանյութի վրա, որը Hello World հավելված է ստեղծել սմարթֆոնների ՕՀ-ի ստուգման համար: Երբ նա ծրագիրը գործարկել է HarmonyOS 2.0 բետա տարբերակի կառավարմամբ սարքում, օպերացիոն համակարգը համատեղելիության խնդրի վերաբերյալ սխալ է բերել: Օգտատերը նկատել է, որ համանման սխալ է հայտնվում Android-ի ՕՀ-ի դեպքում, մասնավորապես՝ Kitkat 4.4.4-ի, որը թողարկվել է դեռեւս 2013 թվականին: Մասնագետը հանգել է այն եզրակացության, որ Huawei-ի օպերացիոն համակարգը հիմնված է Android-ի հին տարբերակի վրա:
XDA Developers-ի հեղինակները հաստատել են բլոգերի կռահումը՝ ստուգելու համար կոմպիլյացիա կատարելով եւ HarmonyOS-ի վիտուալ տարբերակի վրա տեղադրելով նման հավելված: Պարզվել է, որ ՕՀ-ի պատճենման մեջ մերկացվածը բերում է Android-ի հին տարբերակների համանման սխալը: «Սխալի մասին հաղորդագրությունը ճշգրիտ նույնն է՝ այն բացառությամբ, որ նրանք Android բառը փոխարինել են HarmonyOS-ով»,- նշել են լրագրողները:
Հաղորդագրության մեջ նշված է, որ HarmonyOS-ն ունի բազմաթիվ բաղադրիչներ, ուստի առայժմ դժվար է միանշանակ եզրակացություն կատարել: Մասնագետները, սակայն, գրեթե չեն կասկածում Google-ից ՕՀ որոշ գործառույթների պատճենմանը: Լրագրողները դիմել են Huawei-ին, բայց օպերատիվ պատասխան չեն ստացել:
Կարծիքներ