Լևոն Սարդարյան. խնդրում եմ մարզադաշտում քաղաքական ակցիաներ չանել

Լևոն Սարդարյան. խնդրում եմ մարզադաշտում քաղաքական ակցիաներ չանել

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը ֆեյսբուքում գրում է.

Հայաստան-Թուրքիա խաղին 24 ժամից մի փոքր ավելի ժամանակ ա մնացել ու հիմա դիմում եմ ստադիոնում մեր հավաքականին աջակցելու գնացող ֆուտբոլասերներին։ Խնդրում եմ, մարզադաշտում քաղաքական ակցիաներ, առավել ևս՝ դրոշներ վառելու տեսքով, չանեք ու թույլ չտաք։ Անգամ մեկ դեպքը բավական ա, որ հավաքականը հայտնվի սանկցիաների տակ և մյուս հանդիպումներին երկրպագուների մուտքն արգելվի։ Սակայն եթե անգամ դա ա ձեզ համար միևնույնն, ապա հաշվի առեք, որ մեր հավաքականը դեռ պատասխան հանդիպում ունի Թուրքիայում և եթե Երևանում անցանկալի միջադեպեր գրանցվեն, ապա հավաքականի տղաների անձնական անվտանգությունը Թուրքիայում կմնա մազից կախված։

Խելամտություն և հաղթանակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում