Վշտունու 5-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Վշտունու 5-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Հունվարի 24-ին, ժամը 00:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Շանթ» գործարանի մոտակայքում տան տանիք է այրվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վշտունու 5-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։24-ին, մարվել՝ 01։40-ին։ Այրվել են տանիքի (մոտ 150 քմ) փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ) և 5 խմ կենցաղային իրեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում