Տիգրան Բարսեղյանը կկարողանա մասնակցել Ղազախստանի գավաթի եզրափակչին

Տիգրան Բարսեղյանը կկարողանա մասնակցել Ղազախստանի գավաթի եզրափակչին

«Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը կկարողանա մասնակցել Ղազախստանի գավաթի եզրափակչին, եթե մայրաքաղաքային ակումբը հաղթի «Կայրաթին»:

Հիշեցնենք, որ Բարսեղյանը մեկ ամսով որակազրկվել էր «Կայրաթի» դեմ խաղից հետո։ Նրա որակազրկման ժամկետը սկսվում է հոկտեմբերի 25-ին։ Երկրի գավաթի խաղարկության եզրափակիչը կանցկացվի նոյեմբերի 28-ին։ Այդ ժամանակ ավարտված կլինի որակազրկման ժամկետը, և Բարսեղյանը կկարողանա օգնել իր թիմին եզրափակիչ խաղում։

«Աստանայի» կիսաեզրափակիչ հանդիպումները «Կայրաթի» հետ կկայանան նոյեմբերի 7-ին և 20-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում