Կաթնաղբյուրում, Օշականում և Ոսկեհատում շչակներ են գործարկվելու
Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի Կաթնաղբյուր բնակավայրում ապրիլի 28-ին անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական միջոցառումներ, որոնց ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, ապրիլի 28-ին՝ ժամը 10:30-ին Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օշական և ժամը 12։00-ին՝ Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ:
Փկարար ծառայությունը նշված բնակավայրերի բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։
Կարծիքներ