Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառմանը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հայաստանում ՌԴ դեսպանության կազմակերպած ընդունելությանը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
Միջոցառման ընթացքում փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով և շնորհավորել երկու երկրների համար առանձնահատուկ կարևորություն ունեցող այս տարեթվի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ:
Կարծիքներ