Ինտերը քառորդ եզրափակչում է․ Մխիթարյանը 50-րդ հանդիպումն անցկացրեց ՉԼ-ում
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Պորտուն» ու «Ինտերը» ոչ-ոքի խաղացին` 0-0: Հանդիպումը կայացել է Պորտուգալիայում՝ «Դրագաու» մարզադաշտում։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Առաջին խաղում միլանյան թիմը հաղթել էր 1-0 հաշվով, ուստի դուրս եկավ 1/4 եզրափակիչ։ «Պորտուն» հանդիպումն ավարտեց տասը հոգով․ Պեպեն կարմիր քարտ ստացավ ավելացված ժամանակում։
Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել նաև «Մանչեսթեր Սիթին», «Միլանը», «Չելսին», «Բենֆիկան» և «Բավարիան»։
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում այսօր իր 50-րդ հանդիպումն անցկացրեց։ 34-ամյա ֆուտբոլիստի համար հոբելյանական էր «Պորտուի» դեմ 1/8 եզրափակիչի պատասխան խաղը։ Մխիթարյանը մրցաշարի հիմնական փուլում իր նորամուտը նշել է 2010 թվականի սեպտեմբերին «Շախտյորի» կազմում։ Հետագայում նա խաղացել է Չեմպիոնների լիգայում նաև Դորտմունդի «Բորուսիայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։
Կարծիքներ