ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Լիբիայի ժողովրդին տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Լիբիայի ժողովրդին տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ, շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին։
Այդ մասին տեղեկանում ենք գերատեսչության X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգից:
Առնվազն 2300 մարդ զոհվել է Լիբիայում տեղի ունեցած ջրհեղեղների հետեւանքով։
Զանգվածային ավերածություններն ընդգրկել են մերձափնյա Դերնա քաղաքը, որտեղ ապրում է մոտ 100 հազար մարդ:
Պաշտոնական տվյալներով Դերնայում զոհվել է ավելի քան 2300 մարդ։ Ավելի քան 5000 մարդ անհետ կորել է, մոտ 7000-ը՝ վիրավորվել:
Կարծիքներ