Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով

Հայաստանում  հունվարի 11-ին, 12-ին, 15-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 12-ի երեկոյան ժամերին մարզերի առանձին շրջաններում, 13-ին և 14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-ին լեռնային և նախալեռնային, 14-ին բոլոր շրջաններում` ձյան տեսքով:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Երևանում հունվարի 13-ին, 14-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-ին՝ թաց ձյան, 14-ին՝ ձյան տեսքով:

Քամին՝ արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 14-ին և 15-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։