Բայդենը մտադիր է առաջադրվել երկրորդ ժամկետի համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել երկրորդ ժամկետի համար 2024 թվականին՝ չնայած 40% հավանության վարկանիշին, գրում է Риа новости-ն՝ հղում անելով Washington Post-ին:
Նոյեմբերին ավելի վաղ USA Today-ի և Սաֆոլկի համալսարանի կողմից հրապարակված հարցումը ցույց է տվել, որ երկրի ներկայիս ղեկավարի աշխատանքին կողմ է ընտրողների միայն 38%-ը, իսկ մեծամասնությունը դեմ է նրա մասնակցությանը հաջորդ ընտրություններին։ Ինքը՝ Բայդենը, ցանկանում է մասնակցել, 2024 թվականին նա կդառնա 82 տարեկան։
Ինչպես նշում է թերթը, նախագահի մերձավոր շրջապատը վերջին օրերին դաշնակիցներին վստահեցնում էր, որ նա պատրաստ է վերընտրվելու։ Միևնույն ժամանակ, կուսակցությունը կասկածում է, որ դա ճիշտ որոշում կլինի՝ հաշվի առնելով Բայդենի տարիքը, գնաճի և կորոնավիրուսային համաճարակի վերաբերյալ ընտրողների մտահոգությունները:
Միաժամանակ, ըստ թերթի, եթե Բայդենը որոշի մասնակցել նախագահական մրցարշավին, դեմոկրատ պաշտոնյաները նրան կաջակցեն վաղ փուլում։
Կարծիքներ