Իտալիայում ճանապարհաշինական ընկերության 6 ղեկավարներ ձերբակալվել են Գենուայի կամրջի փլուզման գործով
Իտալիայում ճանապարհաշինական գլխավոր մասնավոր ընկերության 6 նախկին եւ ներկա ղեկավարները ձերբակալվել են Գենուայի կամրջի փլուզման գործով:
Կամուրջը փլուզվել էր 2018-ի օգոստոսին, զոհվել էր 43 մարդ, հաղորդում է Associated Press-ը:
Նախկին գործադիր տնօրեն Ջովանի Կաստելուչոն, գործադիր տնօրեն Միքելե Դոնֆերի Միտելին եւ օպերացիաների գծով մենեջեր Պաոլո Բերտին կալանավորվել են: ԸՆդ որում, ընկերությունում դեռ աշխատող մենեջերների նկատմամբ սահմանափակող միջոցներ են ձեռնարկվել:
Ոստիկանության տվյալներով՝ փաստաթղթեր են հայտնվել, որոնցում նշվում է, որ 6 կասկածյալի հայտնի է դարձել, որ ավտոճանապարհին տեղադրված են եղել թերի ճանապարհային բարիերներ:
Ո՛չ Autostrade SpA-ն, ո՛չ դրա կողմից վերահսկվող Atlantia SpA-ն չեն մեկնաբանել տվյալ տեղեկությունը:
Atlantia-ն, որը վերահսկում է Բենետոն ընտանիքը, համաձայնել է դուրս գալ ընկերությունից, որը կառավարում է Իտալիայում վճարովի ճանապարհների եւ կամուրջների մեծ մասը, սակայն դուրսբերման պայմանները դեռեւս մշակվում են: Այդ գործարքը թույլ է տալիս խուսափել կառավարության կողմից Autostrade ընկերության կոնցեսիայի հնարավոր չեղարկումից:
Կարծիքներ