Ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի գավաթի մրցաշարին մասնակացած հայ մարզիկները մեդալներով են վերադարձել

Ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի գավաթի մրցաշարին մասնակացած հայ մարզիկները մեդալներով են վերադարձել

Լիտվայի Կաունաս քաղաքում ավարտվել է ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի գավաթի մրցաշարը, որին մասնակցել են 16 երկրների 178 ձյուդոյիստներ:

ՀՀ երիտասարդների հավաքականը, ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ, մասնակցել է 5 մարզիկով, որոնք բոլորն էլ նվաճել են մեդալներ։

60 կգ քաշային Աշիկ Անդրեյանը նվաճել է արծաթե մեդալ։ Նույն քայաին կարգում Վահե Աղասյանը դարձել է բրոնզե մեդալակիր, 66 կգ Մեսրոպ Նիկոյանը նվաճել է արծաթե մեդալ, 73 կգ քաշայյին Արտակ Թորոսյանև և 90 կգ քաշային Գոռ Կարապետյանը նվաճել են բրոնզե մեդալներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում