Փաշինյանն անդրադարձավ իր հրաժարականի վերաբերյալ Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսների կոչին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ մի խնդիր չի տեսնում նրանում, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն պահանջել են իր հրաժարականը: Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:
«Ոչ մի խնդիր չեմ տեսնում նաև նրանում, որ մեր եկեղեցու ներկայացուցիչները` Վեհափառ հայրապետերը հանդես են եկել նման կոչով, իրենց տեսակետն են հայտնել: Ես դրա մեջ ողբերգություն չեմ տեսնում: Յուրաքանչյուրը, առավել ևս` հայրապետներն ունեն իրենց դիրքորոշումը արտահայտելու անքակտելի իրավունք, կառավարությունը և ժողովուրդն ունի իրավունք այդ տեսակետին չհամաձայնել», - ասաց վարչապետը:
Դեկտեմբերի 8-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորել են հրաժարական ներկայացնել:
Կարծիքներ