Իրանը դժգոհ է Ֆրանսիայում մզկիթների փակումից

Իրանը դժգոհ է Ֆրանսիայում մզկիթների փակումից

Իրանում դատական համակարգի մարդու իրավունքների հարցերով տեղակալ և  Մարդու իրավունքների շտաբի քարտուղար Քազեմ Ղարիբաբադին Փարիզին կոչ է արել վերանայել հակամահմեդական օրենքները՝ մեկնաբանելով Ֆրանսիայում 21 մզկիթի փակումը, հայտնում է IRNA-ն։

«Արևմուտքի մոտեցմամբ՝ Իրանում ահաբեկիչները մարդու իրավունքների պաշտպաններն են, և կրոնի ազատությունը իրենց երկրներում հավասարազոր է ահաբեկչության, ծայրահեղականության և անջատողականության»,- գրել է Ղարիբաբադին Twitter-ում։

«Մենք կոչ ենք անում Ֆրանսիային վերանայել իր հակամահմեդական օրենքները Ֆրանսիայի 5,5 միլիոն մահմեդական փոքրամասնությունների, նրանց պաշտամունքի վայրերի, կրթական և այլ կենտրոնների դեմ»,- ասել է նա։

Օրեր առաջ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել էր, որ 99 մզկիթներից 21-ը փակվել են, ևս վեցը ուսումնասիրության փուլում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում