Օգնեք մեզ իրականացնենք մեր հետազոտական ծրագիրը. Արմեն Մուրադյան
Հարգելի հայրենակիցներ, խնդրում եմ օգնենք մեզ մեր հետազոտական ծրագիրը իրականացնելու համար, և այսպես,
Եթե վարակվել եք կորոնավիրուսով և հիվանդության ընթացքում ունեցել եք հոտի և համի կորուստ, առաջարկում ենք մասնակցել մեր նոր համալիր հետազոտությանը, որն իր մեջ ընդգրկում է՝
• հոտառության և համի զգացողության օբյեկտիվ թեստավորում,
• նյարդաբանական հետազոտություն,
• հակամարմնի հետազոտություն:
Կարևոր է, որ գրանցման պահին Ձեր վարակման օրից անցած լինի ոչ ավելի, քան 20 օր։
Եթե ունեք ցանկություն և ժամանակ ընդգրկվելու նախագծում, ապա խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը
https://docs.google.com/.../1s3b.../viewform...
Հետազոտության պայմաններին համապատասխանող անձինք կտեղեկացվեն հետագա քայլերի մասին։
Հետազոտության մասնակցությունն անվճար է
Մասնակցելն ու տարածելը՝ խրախուսելի է:
Կարծիքներ