Մեսսին կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Այս մասին հայտնում է ESPN-ը:
Մեսսիի ու Գվարդիոլայի միավորումը շատ հավանական է: Եթե Մեսսին հեռանա թիմից, ապա նրա դիրքում կատալոնացիները կարող են ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին:
Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Անցած ամառ նա կատալոնական ակումբից հեռանալու փորձ է կատարել, բայց հետո որոշել է մնալ:
Մեսսիի տրանսֆերի հավակնորդ է նաև ՊՍԺ-ն:
Կարծիքներ