Ռուս խաղաղապահներն ականազերծել են 1 640 հա տարածք
ՌԴ ՊՆ-ի միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում իրականացվող ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Մեկ օրվա ընթացքում ականազերծվել է 17 հա տարածք, 5 կմ ճանապարհ, 9 շինություն, հայտնաբերել և վնասազերծել է 19 պայթյունավտանգ առարկա:
«Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 640 հա տարածք, 513 կմ ճանապարհ, 1 586 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 173 պայթունավտանգ առարկա»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ