Սիսիանում հայտնաբերվել է աղիքային վարակի ախտանշաններով ևս 32 բնակիչ․ ընդհանուր 402 դեպքից 373-ը մինչև 18 տարեկան են
Սիսիանում հայտնաբերվել է աղիքային վարակի ախտանշաններով ևս 32 բնակիչ․ ընդհանուր 402 դեպքից 373-ը մինչև 18 տարեկան են։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ մայիսի 14-ի դրությամբ Սիսիանի բժշկական կենտրոնից դուրս է գրվել 1 հիվանդ: Նույն օրը բակային համայցի արդյունքում հայտնաբերվել է աղիքային ախտանշաններով ևս 32 բնակիչ, որից 3-ը հոսպիտալացվել է:
Ընդհանուր առմամբ, Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 402 դեպք, որից 373-ը մինչև 18 տարիքային խմբից են, իսկ 29-ը՝ մեծահասակ: Բոլոր հիվանդների մոտ աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ եղել են դեռևս բռնկման օրվանից։
Ներկայումս Սիսիանի բժշկական կենտրոնում հոսպիտալացված է 9 հիվանդ, բոլորի վիճակը գնահատվում է բավարար՝ դրական շարժընթացով:
Շարունակաբար կատարվում է ջրի նմուշառում։ Հետազոտության արդյունքում արձանագրվել է ջրի որակի բարելավում, սակայն որոշ հատվածներում ջրի որակը դեռևս չի համապատասխանում սահմանված նորմերին։
Կարծիքներ