Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայում տնօրեն նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նոյեմբերի 22-ին որոշում է ստորագրել, որի համաձայն Դավիթ Կարապետյանը նոյեմբերի 21-ից նշանակվել է «Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Iravaban.net-ը հայտնում է, որ որոշման մեջ նաև ասված է, որ Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի փորձաքննության գծով տնօրենի տեղակալ Կարինե Հայրապետյանն ազատվել է ընկերության տնօրենի ժամանակավոր պարտականությունների կատարումից։
Հիշեցնենք, որ պոլիկլինիկան ժամանակավոր ղեկավարել էր նաև Սամվել Ավետիսյանը, որը քաղաքապետի հոկտեմբերի 26-ի որոշմամբ ազատվել էր ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
Հիշեցնենք նաև, որ դեռ հունիս ամսին պոլիկլինիկայի աշխատակիցները բողոք էին բարձրացրել իրենց տնօրենին՝ Աննա Սիսոյանին պաշտոնից ազատելու համար։ Քաղաքապետարանից հայտնել էին, որ Աննա Սիսոյանին առաջարկվել է գլխավորել մեկ այլ՝ ավելի խոշոր պոլիկլինիկա՝ Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայում արձանագրված հաջող փորձն ու ձեռքբերումները այլ բուժական հաստատությունում ներդնելու ակնկալիքով։
Կարծիքներ