Ֆիլիպինների ափերի մոտ 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ֆիլիպինների ափերի մոտ 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ֆիլիպինների Մինդանաո կղզու ափերի մոտ 7,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դավաո քաղաքից 145 կմ հեռավորության վրա, օջախը գտնվել է 50 կմ խորության վրա:

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: ԱՄՆ-ի ցունամիի նախազգուշացման ազգային կենտրոնը ցունամիի սպառնալիք է հայտարարել:

ԱՄՆ-ի ցունամիի նախազգուշացման կենտրոնի տվյալներով ՝ վտանգավոր ալիքների առաջացումը հնարավոր է երկրաշարժի էպիկենտրոնից 300 կմ շառավղով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում