Իտալական Սան Ջորջո դի Նոգարո համայքնը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Սան Ջորջո դի Նոգարո համայքնը ճանաչել է 1915-1916 թվականներին իրականացված Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը:
«Շնորհակալություն, Սան Ջորջո դի Նոգարո, համամարդկային արժեքների կողքին կանգնելու, ինչպիսինն են ճշմարտությունը և արդարադատությունը և հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու համար»,- գրված է հայտարարությունում:
Կարծիքներ