Առնվազն երեք շաբաթ․ Հունաստանը պատրաստվում է համազգային սահմանափակումների երկրորդ ռեժիմին
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է համավարակի ֆոնին սահմանափակումների համազգային երկրորդ ռեժիմի մասին, գրում է greekcitytimes.com կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Հունաստանում սահմանափակումների ռեժիմը պաշտոնապես մեկնարկելու է կիրակի և շարունակվելու է առնվազն երեք շաբաթ։
Միցոտակիսը հայտնել է, որ կորոնավիրուսի թվերը մեծ տեմպերով աճում են և միևնույն ժամանակ մարդկանց կոչ է արել «չհարձակվել» համաճարակաբանների վրա և նրանց չմեղադրել իբր հերթական քաղաքական որոշման համար։
Երկրի առաջնորդն ընդգծել է, որ «կտրուկ քայլերն ավելի լավ է շուտ ձեռնարկել, քան ուշ» և հավելել, որ չի կարող թույլ տալ, որ առողջապահական համակարգն «անտանելի» ճնշման տակ հայտնվի։
Նշվում է, սակայն, որ ի տարբերության գարնանը սահմանված ռեժիմին՝ այս անգամ մանկապարտեզներն ու դպրոցները բաց կմնան։
Հայտնի է, որ միայն նախօրեին Հունաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2646 նոր դեպք։
Կարծիքներ